Նախօրեին Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի մոտ Երևան-Գյումրի երթուղին սպասարկող մարդատար գնացքի տակ պատանու ընկնելու դեպքի առթիվ   ՀՀ քրեական օրենսգրքի 341-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:  Այս մասին NEWS.am–ին հայտնեցին ՔԿ–ից։

Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Գնացքավար ձերբակալվել է: Նախաքննությունը շարունակվում է:

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ մայիսի 25–ի ցերեկը Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի մոտակայքում Երևան-Գյումրի երթուղին սպասարկող մարդատար գնացքի տակ պատանի է ընկել, ով մահացել է։

Մեր տեղեկություններով մահացած պատանին Արցախից էր, բռնի տեղահանվել էր 2023 թվականի սեպտեմբերին և բնակություն հաստատել Ջրառատում, թե ինչ հանգամանքներում է տեղի ունեցել ողբերգությունը, դեռևս հայտնի չէ։

Երեւան–Գյումրի գնացքի տակ ընկած արցախցի պատանին մահացել է