«Վե՞ճ», «մեղսակցության» պահ, թե՞ անսպասելի ժեստ։ Ֆրանսիայի նախագահի եւ առաջին տիկնոջ՝ Էմանուել եւ Բրիժիթ Մակրոնների պատկերները, որոնք ժամանել են Վիետնամ Հարավարեւելյան Ասիայում շրջագայության համար, լայն արձագանք են առաջացրել սոցցանցերում, գրել է Le Figaro-ն։
Կիրակի երեկոյան Հանոյի օդանավակայանում ամերիկյան Associated Press գործակալության նկարահանած կադրերում երեւում է, թե ինչպես է բացվում նախագահական ինքնաթիռի դուռը եւ հայտնվում է Էմանուել Մակրոնի ուրվագիծը, որը դեռ ինքնաթիռի ներսում է։
Այդ պահին հայտնվում են նրա կնոջ երկու ձեռքերը, թեեւ նա ինքը լրիվ չի երեւում, եւ նա արագ բարձրացնում է երկու ձեռքերը դեպի նախագահի դեմքը, ինչը կարող է թեթեւ հարված թվալ։ Պետության ղեկավարը զարմացած է թվում, բայց արագ շրջվում է։ Նախագահական զույգը սկսում է բարձրանալ աստիճանով։ Էմանուել Մակրոնը, ինչպես սովորաբար, կնոջն է մեկնում ձեռքը, բայց նա այն չի սեղմում եւ բռնում է աստիճանի բազրիքը, նկատել է ֆրանսիական լրատվամիջոցը։
Պատկերն արագորեն տարածվել է մեկ գիշերվա ընթացքում, հատկապես մի քանի օգտահաշիվներում, որոնք սովորաբար թշնամական են Էմանուել Մակրոնի նկատմամբ: Ելիսեյան պալատն ի սկզբանե հերքել է նկարների իսկությունը, քանի դեռ դա հաստատված չէ: Ֆրանսիայի նախագահի մտերիմ ընկերն այնուհետ խոսել է զույգերի աննշան «վեճի» մասին։
«Դա այն պահն էր, երբ նախագահը եւ նրա կինը վերջին անգամ թուլացել են ուղեւորության մեկնարկից առաջ՝ ծիծաղելով»,- վերջապես երկուշաբթի օրը ուղեւորությունից հետո լրագրողներին մեկնաբանել են Էմանուել Մակրոնի շրջապատից։- Սա մեղսակցության պահ է։ «Դա բավական չէր, որպեսզի դավադրության տեսության կողմնակիցները խորհդածությունների համար սնունդ ստանային»,- ավելացրել է նույն աղբյուրը՝ բացասական մեկնաբանությունները վերագրելով «առաջին հերթին ռուսամետ շրջանակներին»։
Ֆրանսիայի նախագահը սկսել է մեկշաբաթյա շրջագայությունը Հաեւավարեւելյան Ասիայում Հանոյից։ Նա կայցելի նաեւ Ինդոնեզիա եւ Սինգապուր։











