Հայաստանի եւ Ֆրանսիայի արտգործնախարարությունների միջեւ ստորագրվել է Մտադրությունների հռչակագիր։
Փաստաթուղթը ստորագրել են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը եւ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն։
Հիշեցնենք, որ ֆրանսիացի նախարարը պաշտոնական այցով ժամանել է Երեւան։
Ինչպես իր գործընկերոջ հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսում հայտնել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը, հռչակագիրը նախատեսում է խորացնել համագործակցությունը, քաղաքական խորհրդակցությունների անցկացումը, համագործակցությունը դիվանագիտական ներկայացուցչությունների միջեւ եվրոպական եւ այլ գլոբալ հարթակներում։





























