ԱՄՆ-ում սկանդալ է հասունանում, կապված երկրի նախագահ Օբամայի, ավելի ճիշտ շքեղ երեկոյի հետ, որը նախագահական զույգը կազմակերպել է Սպիտակ Տանը տնտեսական ճգնաժամի ամենասուր պահին:
Ինչպես պարզել են The Daily Mail-ի լրագրողները, 2009 թվականին նախագահական զույգը շքեղ երեկո է կազմակերպել Սպիտակ Տանը, չհաշվելով ծախսերը:
Հելոուինի տոնակատարությանը, որն անցկացվել է «Ալիսան հրաշքների աշխարհում» ոճով, ներկա են եղել կինոյի եւ շոու բիզնեսի բազմաթիվ հայտնի մարդիկ: Երեւակայության թռիչքն անսահման է եղել: Այսպես, Ջոնի Դեփը հյուրերին ողջունել է սեղանին կանգնած` «Խելահեղ գլխարկագործի» կոստյումով:
Դահլիճը զարդարել է Թիմ Բերթոնը, իսկ Ջորջ Լուկասը կերպավորել է իր աստղային դարաշրջանի հերոսներից մեկին:
Գաղտնի երեկոյի մասին հայտնի է դարձել միայն հիմա, երբ ԱՄՆ-ում սկսվել է նախագահի աթոռի համար պայքարը, հաղորդում է НТВ-ն:



























