Անաստաս Միկոյան 64-ի բնակիչները մտադիր են շարունակել բողոքի ակցիաները։ Նրանց տարածած հայտարարության մեջ ասվում է. «2025 թվականի ապրիլի 16-ին Անաստաս Միկոյան 64 հասցեի բնակելի թաղամասի բնակիչների` կառուցապատող «Ն ԵՎ Ս Քոնսթրաքշն» ՍՊ ընկերության ներկայացուցիչների և Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ տեղի ունեցած հանդիպմանը բնակիչների ներկայացուցիչների կողմից Երևանի քաղաքապետին ներկայացվեցին Երևանի քաղաքապետարանի իրավասության ներքո գտնվող խնդիրները՝ Անաստաս Միկոյան 64 հասցեում կառուցված բնակելի թաղամասի՝ նախագծով և գնորդների գնման իրավունքներով ծանրաբեռնված 4000 քմ հողատարածքը ապօրինի առանձնացնելու, առանձին Անաստաս Միկոյան 64/7 հասցե տրամադրելու և այդ հողամասը նախնական առուվաճառքի պայմանագրի համաձայն կառուցապատող ընկերության հետ փոխկապակցված «ԿԱԷՌ ԲԻԼԴ» ՍՊ ընկերությանը վաճառելու հետ կապված: Այս մասին գրել են Անաստաս Միկոյան 64-ի բնակիչները:
«Բնակիչները ներկայացրեցին նաև, որ Երևանի քաղաքապետի՝ 22.07.2024թ. թիվ 2737-Ա որոշմամբ Երևան քաղաքի իշխանություններն ուղղակի ոտնահարել են թաղամասի բնակիչների սեփականության իրավունքները՝ միաժամանակ անտեսելով իրենց իսկ կողմից համաձայնեցված և հաստատված բնակելի թաղամասի նախագիծը, որով տվյալ տարածքը նախատեսված է կանաչապատման և բարեկարգման համար:
Միաժամանակ Երևանիքաղաքապետին ներկայացվեցին անբարեխիղճ կառուցապատողի պլաններըտվյալտարածքում նորկառուցապատում իրականացնելու առնչությամբ:
Դրանի պատասխան Երևանի քաղաքապետը նախ ներկայացրեց, որ Անաստաս Միկոյան 64/7 հասցեով առանձնացված 4000 քմ հողամասում հնարավոր չէ տրամադրել որևէ կառուցապատման թույլտվություն, քանի որ տվյալ հողամասը 2024 թվականի սեպտեմբերին հաստատված Երևանի գլխավոր հատակագծով սահմանվել է որպես ընդհանուր օգտագործման տարածք, այնուհետև նշեց, որ առկա է նաև ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումները: Այնուամենայնիվ, չպատասխանելով բնակիչների այն հարցադրմանը, թե քաղաքապետի կողմից հաստատված նախագծից առանձնացված հողամասին ինչու են տրամադրել նոր հասցե, Երևանի քաղաքապետը որպես նոր իրողություն տեղեկացրեց կառուցապատող ընկերության ներկայացուցիչներին, որ այդ տարածքում չի տրամադրվելու կառուցապատման որևէ թույլտվություն:
Հանդիպումից հետո «Ն ԵՎՍ Քոնսթրաքշն»ՍՊ ընկերության սնանկությանգործով կառավարիչը, ինչպեսնաև ընկերության ներկայացուցիչներըհայտնել էին իրենցպատրաստակամությունը ԱնաստասՄիկոյան 64/7 հասցեով գրանցված առանձնացված 4000քմհողամասը Անաստաս Միկոյան 64 հասցեում առկա 2.97055 հահողամասին միավորելու կապակցությամբ՝դրանով ապահովելով թաղամասիբնակիչների՝ թաղամասիսպասարկման ընդհանուր հողամասինկատմամբ ընդհանուր բաժնայինսեփականության գնմանիրավունքները:
Թաղամասի բնակիչները, միամտաբարհավատալով Երևանի քաղաքապետիև կառուցապատող ընկերությաններկայացուցիչների խոստումներին, անհամբեր սպասում էինհարցի լուծմանը ևիրենց խախտված իրավունքներիվերականգնմանը: Սակայնառ այսօր որևէդրական տեղաշարժ չկա, ավելին՝ կառուցապատող ընկերությանղեկավարությունը միշարք բնակիչների հայտնելէ, որ որևէպարագայում իրենք չենպատրաստվում առանձնացված 4000քմ հողը միավորելթաղամասի ընդհանուր սպասարկմանև հաստատված նախագծովհողին:
Անդրադառնալով Երևանիքաղաքապետ Տիգրան Ավինյանիպնդրումներին՝ կապվածԵրևանի գլխավոր հատակագծիհետ, ցանկանում ենքնշել, որ կա՛մԵրևանի քաղաքապետը չիտիրապետում գործընթացներին ևիր ենթակաները ուղղակիխաբում են իրեն, կամ միտումնավորմանիպուլացնում էբնակիչներին՝ այդկերպ փորձելով հանդարտեցնելբնակիչների ցասումը ևմեղմել բողոքի ակցիաները։Այս պնդման հիմնավորումըներկայացնում ենքստորև՝
Երևանի գլխավոր հատակագիծը հաստատվել է 2024 թվականի սեպտեմբերին, մինչդեռ կառուցապատող ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող Անաստաս Միկոյան 64 հասցեում գտնվող հողամասը գրանցվել է շատ ավելի վաղ, իսկ հողամասի գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման է: 13.08.2024թ. պետական գրանցում ստացած Անաստաս Միկոյան 64/7 հասցեում գտնվող առանձնացված 4000 քմ հողամասի գործառնական նշանակությունը նույնպես բնակելի կառուցապատման է նշված:
ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածը որևէ առնչություն չունի մասնավոր սեփականություն համարվող հողերի սահմանափակումների հետ:
Որևէ կերպ պատասխան չի տրվել բնակիչների այն հարցին, թե ինչպես է թույլ տրվել հաստատված նախագծից 4000քմ հողամասի առանձնացումը և դրան նոր հասցեի տրամադրումը:
Նշենք նաև, որթաղամասի բնակիչների փաստաբաններիկողմից «ՆԵՎ Ս Քոնսթրաքշն» ՍՊ ընկերությաններկայացուցիչներին մոտմեկ ամիս առաջներկայացվել ենայն իրավական քայլերը, որոնց միջոցով հնարավորէ իրականացնել առանձնացվածհողի միավորման գործընթացը՝
Կառուցապատողի (կամ սնանկության կառավարչի կողմից կամ վերջինիս համաձայնությամբ Կառուցապատողի կողմից) և «ԿԱԷՌ ԲԻԼԴ» ՍՊԸ նախնական պայմանագրի լուծում (դադարեցում) և կադաստրում առկա նախնական նշման վերացում։
Կառուցապատողի կողմից Ա․ Միկոյան 64/7 հասցեի հողամասը Ա․ Միկոյան 64 հասցեի միավորման սխեմայի կազմում, չափագրման մուտքգրում կադաստրի կոմիտե և դիմում Երևանի քաղաքապետարան՝ Ա․ Միկոյան 64 հացեոով միավորման համար:
Փոխանցման ակտերում գնորդների համաձայնության սահմանում նշված հողամասի միավորման արդյունքում բաժնային սեփականությունը ընդլայնված հողամասի նկատամբ գրանցելու վերաբերյալ, իսկ արդեն սեփականության վկայական ստացած գնորդների մասով առանձին համաձայնությունների ձեռքբերում։
«ԱՄԻՕ բանկ» ՓԲԸ համաձայնության ստացում՝ գրավի առարկա հողամասի միավորման պետական գրանցման համար։
Դիմում կադաստրի պետականա կոմիտե՝ միավորման գրանցման համար։
Արդեն գրանցված սեփականատերերի գույքերի վերագրանցում՝ ընդլայնված 3,37055 հա ընդհանուր բաժնային սեփականությամբ հողամասի փոփոխության նպատակով։
Հաջորդող փոխանցման ակտերում 3,37055 հա ընդհանուր բաժնային սեփականության հողամասի սեփականության փոխանցում գնորդներին։
Քանի որ ՀՀ կառավարության, ՀՀ իրավապահ մարմինների ևքաղաքային իշխանության կողմիցցուցաբերվում էտոտալ անկարողություն կամզրո ցանկություն ուկամք քաղաքացիների օրինականշահերի և իրավունքներիպաշտպանության գործում, ինչպես նաև հաշվիառնելով, որ կառուցապատողընկերության ղեկավարությունը, ընկերության սնանկությանգործով կառավարիչը որևէգործողություն չենիրականացրել ևչեն էլ պատրաստվումիրականացնել բնակիչներիկողմից գնված ևիրենց պատկանող հողիվերադարձման ուղղությամբ,
Մենք՝ Անաստաս Միկոյան 64 հասցեի բնակելի թաղամասիբնակիչներս հայտնում ենք, որ մինչև 2025թ. մայիսի 30-ը առանձնացվածհողի վերամիավորման ուղղությամբառարկայական գործողություններչիրականացնելու դեպքումվերսկսելու ենք բողոքիխաղաղ ակցիաները՝ կիրառելովՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ օրենսդրությամբ ևմիջազգային կոնվենցիաներով սահմանվածողջ գործիքակազմը:
Քանի որ մենքսպառել ենք բողոքիոչ ծայրահեղ միջոցներովարդարության հասնելումեր բոլոր ջանքերը, ուստի վերոնշյալ ծայրահեղքայլերի ողջ պատասխանատվությունը կրում ենՀՀ Կառավարությունը, Երևանիքաղաքապետարանը, իրավապահև պետականայլ մարմինները, ինչպեսնաև ուղղակի մեղավոր«Ն ԵՎՍ Քոնսթրաքշն»ՍՊ ընկերության ղեկավարություննու սեփականատերերը»,- նշել են նրանք:





























