Մայիսի 27-ին հանրապետության առանձին վայրերում, օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, տեղ-տեղ՝ հորդառատ անձրեւներ, հնարավոր է կարկուտ։ Ամպրոպի ժամանակ օդերեւութաբանները կանխատեսում են հարավարեւմտյան քամու ուժգանցում՝ 18-22 մ/վրկ։  Օդի ջերմաստիճանը մինչեւ ամսվա վերջ էապես չի փոխվի։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում երեկոյան ժամերին սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 14-17 մ/վրկ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի 14+16, վաղը ցերեկը՝ +27+29։ 

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +19+23,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +19+22,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +23+26,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +17+21, 

Լոռիում գիշերը՝ +7+11, ցերեկը՝ +18+22,

Տավուշում գիշերը՝ +12+14, ցերեկը՝ +22+25,  

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +18+21,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +23+27,

Արարատում գիշերը՝ +15+18, ցերեկը՝ +28+31, 

Արմավիրում գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +28+30, 

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +16+19,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +28+30,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +28+30,  

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +20+24։