Փարիզի հոսպիտալում, այսօր` հունվարի 9-ին, մահացել է Գվինեա Բիսաուի նախագահ Մալամ Բակայ Սանյան:
Աֆրիկյան այս երկրի ղեկավարը Վալ-դե-Գրասի զինվորական հիվանդանոց էր տեղափոխվել կաթոլիկների Սուրբ ծննդյան օրից (դեկտեմբերի 25) մի քանի օր առաջ եւ մինչ օրս գտնվում էր կոմայի մեջ, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Մալամ Բակայ Սանյան Գվինեա Բիսաուի նախագահն է 2009 թվականից: Նա 64 տարեկան էր եւ տառապում էր դիաբետից:



























