Որպեսզի պատկերացնեք, թե Հակակոռուպցիոն կոմիտեն ինչպես է քննել ու դատարան ուղարկել Մարտուն Գրիգորյանի հոր և որդու գործը կներկայացնեմ մի փոքրիկ դրվագ։ Այս մասին իր էջում գրել է փաստաբան Արսեն Բաբայանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Այդ վարույթով վկաներից մեկը տեսաձայնագրմամբ ցուցմունք է տվել, որ տեսել է Սարիկ Մինասյանի կողմից կատարվող շեբենապատման աշխատանքները։

Հակակոռուպցիոն կոմիտեն այդ ցուցմունքը համառոտագրել է այսպես․ վկան Մարտուն Գրիգորյանի հետ մտերիմ հարաբերություններ ունի, նրա հետ մասնակցել է քարոզարշավին և Տեսել է կատարվող շեբենապատման աշխատանքներ։

Հիշեցնեմ, որ Մարտուն Գրիգորյանի հայրը և որդին մեղադրվում են քարոզչության ընթացքում արգելված բարեգործություն անելու մեջ, որը դրսևորվել է տարբեր փողոցներում շեբենապատման աշխատանքներ կատարելով։

Քննչական աճպարարությունը սահմաններ չի ճանաչում»։