Ընդունելով ծածկարժույթների (կրիպտոարժույթների) շրջանառության, ըստ էության, սամանափակման մասին օրենքը, Փաշինյանի կառավարությունը եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ այսօր Հայաստանը կառավարում են տեխնոլոգիական առաջընթացի եւ զարգացման խավարամիտ թշնամիները։ Այս մասին իր էջում գրել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը։

«Էս պարզ օրինակի վրա կարելի է հասկանալ, թե ինչու է Վրաստանը զարգացման, իսկ Հայաստանը` լճացման վիճակում»,– հավելել է նա։