Մեծ Բրիտանիայում բոլոր ամուսնալուծությունների երրորդ մասը այս կամ այն կերպ կապված է Facebook սոցիալական ցանցի հետ: Այդ մասին գրում է «Կոմսոմոլսյակա պրավդան»` վկայակոչելով Divorce online-ի հետազոտության արդյունքները:
Կազմակերպության աշխատակիցները վերլուծել են ամուսնալուծությունների մասին ավելի քան հինգ հազար դիմում եւ պարզել, որ շատ դեպքերում պատճառներից մեկը (երբեմն միակը) սոցիալական ցանցում շատ ժամանակ անցկացնելն է եւ հակառակ սեռի հետ շփվելը:
Վիրտուալ շփումը ոչ միայն դուրս է մղել ամուսնու հետ իրական շփումը, այլեւ փոխել է ինտիմ հարաբերությունների մակարդակը: Ազատ նամակագրությունը ավելի շատ ժամանակ է խլել եւ դարձել առավել բաց:




























