Հայտնի է մայիսի 24֊ին Ծաղկաձորում կվադրոցիկլի վթարի զոհերի եւ վիրավորների ինքնությունը։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով «Հրազդան» բժշկական կենտրոն են տեղափոխվել Երևանի բնակիչներ 15-ամյա Վիկտորիա Մ․-ն, 15-ամյա Դիաննա Ա․-ն, 15-ամյա Ալեքսանդրա Ա․-ն և 15-ամյա Ալեքսանդրա Գ․-ն, որտեղ Ալեքսանդրա Ա․-ն և Ալեքսանդրա Գ․-ն գիտակցության չգալով մահացել են։Նշենք, որ երեխաները դասընկերներ էին եւ դասարանով էքսկուրսիա էին գնացել դասղեկի հետ։