Մոսկվայի հարավ-արեւմուտքում գտնվող իտալական Il Pittore ռեստորանում, բնական գազի արտահոսքի հետեւանքով տեղի ունեցած պայթյունից տուժած 37 անձանց մեջ հայեր կան:

Նախնական տվյալներով, նրանք 5-ն են. 52-ամյա Սվետլանա, 3-ամյա Նիկա, 39-ամյա Վիկտորյա Աղաջանովները, 14-ամյա Ֆելիքս Մկրտչյանն ու այդ ռեստորանի հրուշակագործ, 36-ամյա Սիրանույշ Եղոյանը:

Նշված մարդկանց վիճակը բժիշկները կայուն են գնահատում, այն դեպքում, երբ մի քանի մարդ ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր` դեկտեմբերի 9-ին, Մոսկվայի իտալական Il Pittore ռեստորանում պայթյուն է որոտացել, որից հետո հրդեհ է բռնկվել: Վերջին տվյալներով, հրդեհից տուժել է 39 մարդ, որոնցից երկուսը մահացել են փլատակների տակ:

32 մարդ տեղափոխվել է հիվանդանոց: