Իրանցի դատավորը զոհվել է Շիրազ քաղաքում կատարված ահաբեկչության հետեւանքով, տեղեկացրել է Mehr-ը։

Այսօր առավոտյան երկու մարդիկ աշխատանքի գնալու ճանապարհին սպանել են դատավոր Էհսան Բաղերիին՝ Շիրազի համար 2 Քրեական դատարանի 102-րդ բաժնի ղեկավարին։

Նշվել է, որ նա զոհվել է ահաբեկչության հետեւանքով։

Դատական իշխանության ղեկավարը կարգադրել է հատուկ եւ շտապ հետաքննություն սկսել հանցագործների նկատմամբ եւ ձերբակալել ահաբեկիչներին։