Երեքշաբթի տեղի ժամանակով կեսօրին պայթյուն է տեղի ունեցել քիմիական ընկերության արտադրամասում, որը գտնվում է Արեւելյան Չինաստանի Շանդուն նահանգի Գաոմի քաղաքում, հայտնել է «Սինհուան»՝ հղում կատարելով քաղաքային արտակարգ իրավիճակների կառավարման վարչության հայտարարությանը:
Ներկայում աշխատանքներ են տարվում արտակարգ իրավիճակի հետեւանքները վերացնելու ուղղությամբ։
Միջադեպի մասին այլ մանրամասներ առայժմ չկան։





























