Հունաստանի ռազմածովային դատարանը մեղադրանք է առաջադրել առափնյա պահպանության 17 սպաների՝ Միջերկրական ծովում վերջին տասնամյակում ներգաղթյալների նավի ամենամահաբեր աղետի համար, հայտնել է BBC News-ը։
Մոտ 650 մարդ խեղդվել է, երբ գերբեռնված «Ադրիանա» ձկնորսական նավը խորտակվել է Հունաստանի ափերի՝ Պիլոսի մոտ, 2023թ. հունիսի 14-ի վաղ առավոտյան: Փրկվածները ավելի ուշ BBC-ին պատմել են, որ հունական առափնյա պահակները շուռ են տվել իրենց նավը՝ այն քաշելու անհաջող փորձից հետո, իսկ հետո ստիպել են լռել ականատեսներին:
«Մեզանից երկու տարի պահանջվեց այս մեղադրանքները ներկայացնելու համար, թեեւ այդքան շատ մարդիկ ականատես են եղել կատարվածին»,- երկուշաբթի նշել է փրկվածներից մեկը:
Մեղադրյալներն իրենց հերթին հերքել են իրենց ներկայացված մեղադրանքները։





























