Կանադացին մոտ երկու տարվա ազատազրկման է դատապարտվել Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլի հայտնի «Մռնչացող առյուծի» լուսանկարը գողանալու համար, հայտնել է BBC News-ը։
Ջեֆրի Վուդ Հեդը մեղավոր է ճանաչվել Օտտավայի Château Laurier հյուրանոցից 2021թ. Սուրբծննդյան տոներից մինչեւ 2022թ. հունվարի սկիզբը բնօրինակ լուսանկարը գողանալու մեջ:
Նա նաեւ խոստովանել է, որ կեղծել է լուսանկարը։
Մեծ Բրիտանիայի վարչապետի լուսանկարը հայտնվել է 5 դոլարանոց թղթադրամի վրա, այն լուսանկարել է հայկական ծագումով կանադացի հայտնի լուսանկարիչ Յուսուֆ Քարշը 1941թ.։
Օտտավայի ոստիկանությունը հայտնել է, որ այն հայտնաբերվել է անցյալ տարի Իտալիայի Ջենովա քաղաքում, մասնավոր գնորդի մոտ, որը չգիտեր, որ այն գողացված է:





























