ՌԴ գերագույն դատարանը առաջարկել է մեղմել թմրանյութեր ձեռք բերելու եւ պահելու համար նախատեսված պատիժը։

Գերագույն դատարանի պլենումում ներկայացված Քրեական օրենսգրքի փոփոխությունների նախագծով առաջարկվում է մեղավորներին ուղարկել թմրամոլությունից բուժման, այլ ոչ թե բանտ։ Փաստաթուղթը հայտնվել է «Կոմերսանտ» թերթի տրամադրության տակ։

Առաջարկվող փոփոխությունները բացառում են ազատազրկման պատիժը 228-րդ հոդվածի 1-ին մասից (թմրամիջոցներ ձեռք բերել, պահել առանց իրացնելու մտադրության) ՔՕ 1-ին մասից, Քրեական օրենսգրքի 231 հոդվածից (թմրամիջոցների աճեցում), Քրեական օրենսգրքի 233-րդ հոդվածից (թմրամիջոցների համար դեղատոմսեր կեղծելը): Ներկայում այս հոդվածների համար առավելագույն պատիժը մինչեւ 3 տարի ազատազրկումն է։ Բացի այդ, փաստաթուղթն առաջարկում է նվազեցնել ՔՕ 2-րդ մասի առավելագույն ժամկետները. 228 հոդվածի (10 տարուց մինչեւ 5 տարի) եւ 228 հոդվածի 3-րդ մասի համաձայն (15-ից 10 տարի)։

Իր բացատրագրում գերագույն դատարանը նշել է, որ վերջին 20 տարիների ընթացքում օրենսդրության փոփոխություններն ուղղված են եղել թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար պատասխանատվության բարձրացմանը: Բայց դատական ​​պրակտիկայի վերլուծությունն ապացուցում է «օրենսդիրի կողմից ավելի հավասարակշռված մոտեցման անհրաժեշտությունը նման արարքների համար պատասխանատվության միջոցների ընտրության հարցում, եթե դրանք կապված չեն թմրամիջոցների իրացման հետ»: Գերագույն դատարանը նաեւ նշել է, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառության ոլորտում հանցագործությունները հաճախ կատարում են վերականգնման կարիք ունեցողները, այսինքն՝ նրանց հիվանդությունը հանցագործություն կատարելու դրդող գործոնն է։

«Նման դատապարտյալներին թմրամոլությունից բուժվելու հնարավորության ապահովումը կդառնա անհատի վերասոցիալականացման եւ կրկնվող հանցագործությունների կատարումը կանխելու կարեւոր միջոցներից մեկը»,- ​​կարծում են ՌԴ գերագույն դատարանում։