Հրազդանի ցեմենտի գործարանի շուրջ 400 աշխատակիցներ մեկ տարուց ավելի աշխատավարձ չեն ստանում։ Այս մասին մայիսի 27-ին Ազգային ժողովի նիստում «Պետական ​​տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասել էց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը։

Նրա խոսքով՝ ընկերությունը, պատճառաբանելով պարտքերը, աշխատում է ընդհատումներով՝ չնայած հումքի եւ պատրաստի արտադրանքի պաշարներ ունենալուն։ Ստեփանյանն ընդգծել է, որ սեփականատերերը, անհասկանալի պատճառներով, անհրաժեշտ քայլեր չեն ձեռնարկում գործարանն ամբողջ հզորությամբ գործարկելու համար։

Ի պատասխան՝ Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Էդգար Զաքարյանը զեկուցել է, որ գերատեսչությունն արդեն խորհրդակցություններ է անցկացրել ձեռնարկության սեփականատերերի հետ եւ նախատեսում է շարունակել երկխոսությունը։

Հիշեցնենք, որ Հրազդանում է գտնվում երկրի ցեմենտի երկու գործարաններից մեկը։ Երկրորդը գտնվում է Արարատ քաղաքում։