Սաուդյան Արաբիայում, Մեդինայում՝ երկրի արեւմուտքում, ձերբակալել են իրանցի ուխտագնաց Գոլամրեզ Կասեմի Անին։
Այս կապակցությամբ Իրանի հաջի եւ ուխտագնացության կազմակերպության ղեկավարն ընդգծել է հատկապես այս օրերին մուսուլմանների միասնության կարեւորությունը:
«Մենք բոլորս պետք է զգույշ լինենք եւ խուսափենք ցանկացած գործողությունից, որը կարող է պառակտում առաջացնել, եւ ուխտավորներին մեր մշտական խորհուրդն է պահպանել Սաուդյան Արաբիայի Թագավորության կանոնները»,- հայտնել է նա:
Մինչդեռ երեքշաբթի լրագրողների հետ զրույցում Իրանի դատական ներկայացուցիչ Ասղար Ջահանգիրին Սաուդյան Արաբիայի ոստիկանության գործողություններն անվանել է «չհիմնավորված եւ անօրինական»։
Նա հորդորել է պատկան մարմիններին, այդ թվում՝ արտաքին գործերի նախարարությանը, զբաղվել այդ հարցով։





























