Կաշառք տալու, ստանալու դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված վարույթի շրջանակում Երևանի քաղաքապետարանում իրականացվել են ապացուցողական գործողություններ։ Այս մասին NEWS.am–ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:

«Ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ քաղաքապետարանի 2 նախկին աշխատակիցներ»,– նշեցին Կոմիտեից։