Հայաստանի Ազգային ժողովում, այսօր՝ մայիսի 27-ին, ավանդույթի համաձայն հերթական նիստերի երեքշաբթի օրվա վերջին նիստում պատգամավորների հայտարարությունների ժամ է:

Հերթագրվել է 10 պատգամավոր: Նրանցից յուրաքանչյուրը կարող է հանդես գալ մինչեւ 3 րոպեանոց հայտարարությամբ:

Առաջին 10 հերթագրվածներն են՝  Ալեքսանդր Ավետիսյանը, Տիգրան Աբրահամյանը, Արմենուհի Ղազարյանը, Հայկ Կոնջորյանը, Սերգեյ Բագրատյանը, Լիլիթ Մինասյանը, Հովիկ Աղազարյանը, Ալխաս Ղազարյանը, Ջուլիետա Ազարյանը և Էդուարդ Աղաջանյանը։