Ինքնակամ շինություններ են ապամոնտաժվել Երևանի քաղաքապետի որոշմամբ։
Մասնավորապես՝ Կենտրոն, Սարյան 24 – ապամոնտաժվել է մետաղական շինություն համայնքային հողում՝ առանց հողօգտագործման իրավունքի և թույլտվության։
Արաբկիր, Մամիկոնյանց 47/3 – ապօրինի կառուցված շինությունը քանդվել է համայնքին պատկանող հողամասից։
Ապամոնտաժման աշխատանքները շարունակական են:





























