Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 27-ին խորհրդարանական նիստում դիմել է իրավապահ մարմիններին։
Մասնավորապես, նա անդրադարձել է կալանքը որպես խափանման միջոց կիրառելու որոշ դեպքերի։
«Հաճախ իրավապահ մարմինների աշխատակիցները, իրենց գործը հեշտացնելու համար, դատարաններին միջնորդություններ են ներկայացնում կոնկրետ անձի ձերբակալման վերաբերյալ, որպեսզի հետո ցուցմունքներ կորզելով մեղադրանք կառուցեն։
Այդ գործելաոճն անընդունելի է։ Ես դատավորներին կոչ եմ անում զգոն լինել, երբ քննիչները միջնորդություններ են ներկայացնում կալանքի տեսքով խափանման միջոց կիրառելու վերաբերյալ այն դեպքերում, երբ իսկապես վերը նշված պրակտիկայի ակնարկներ կան։ Մերժեք նման միջնորդությունները։ Ես անձամբ հետևելու եմ այդ հարցին», -ասել է Սիմոնյանը։




























