Բրիտանական ոստիկանությունը ձերբակալել է Արևմտյան Դերբիից 53-ամյա տղամարդու Լիվերպուլի կենտրոնում տեղի ունեցած միջադեպից հետո, որի ժամանակ ավտոմեքենան մխրճվել էր ֆուտբոլային երկրպագուների բազմության մեջ։ Sky News-ի հեռարձակված մամուլի ասուլիսում հայտարարել է տեղական ոստիկանության ներկայացուցիչ Քարեն Ջոնդրիլը։
Նա նշել է, որ ձերբակալվածը կասկածվում է սպանության փորձի, վտանգավոր ավտոմեքենա վարելու և թմրանյութերի ազդեցության տակ ավտոմեքենա վարելու մեջ։
Գլխավոր կոնստեբլի օգնական Ջենի Սիմսը հայտնել է, որ միջադեպը տեղի է ունեցել, երբ Ուոթեր սթրիթ մուտք գործելու ճանապարհը ժամանակավորապես բացվել է՝ շտապօգնության ավտոմեքենային հնարավորություն տալու համար մոտենալ սրտի կաթվածով տղամարդուն։ Ford Galaxy ավտոմեքենայի վարորդը, օգտվելով ապաարգելակման հնարավորությունից, հետևել է շտապօգնության ավտոմեքենային և հայտնվել մարդաշատ վայրում։
Ողբերգությունը տեղի է ունեցել մայիսի 26-ի երեկոյան, երբ Անգլիայի Պրեմիեր լիգայում «Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբի 20-րդ տիտղոսին նվիրված չեմպիոնական շքերթից ավարտից կես ժամ էլ չէր անցել։ Դեպքի պահին փողոցներում երթևեկությունը նոր էր սկսում վերականգնվել։
Պաշտոնական տվյալներով՝ բախման հետևանքով վիրավորվել է 65 մարդ, որոնցից 50-ը հոսպիտալացվել են։ Տասնմեկ տուժածներ դեռևս հիվանդանոցներում են։ Բժիշկները նրանց վիճակը գնահատում են կայուն։



























