«Fly One Armenia» ավիաընկերության հայտարարության հիման վրա հարուցվել է վարույթ։ Մայիսի 27-ին Ազգային ժողովի նիստում հայտարարել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Գեղամ Գևորգյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։
Հիմքը, ինչպես նշել է պաշտոնյան, անհավասար մրցակցային պայմանների ստեղծման վերաբերյալ կասկածներն էին։
«Խնդիրն այն է, որ հայկական ավիաընկերությունները եվրոպական շուկայում սև ցուցակում են։ Կառավարության որոշումը, թվում է, թվացյալ հավասար պայմաններ կարող էր ստեղծել։ Իհարկե, միայն այն դեպքու, երբ դեպի եվրոպական շուկաներ մուտք ունենայինք։ Սակայն նման դեպքում կարող է պարզվել, որ հայկական ավիաընկերությամբ մեկ այլ երկրից Հայաստան թռած ուղևորը կարող է այս կամ այն եվրոպական երկիր տեղափոխվել ոչ թե այդ ավիաընկերության, այլ մեկ այլ ավիաընկերության կողմից, քանի որ հայկական ավիաընկերությունները գտնվում են «սև ցուցակում», -պարզաբանել է Գևորգյանը։





























