Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ուկրաինացի կիբեռհանցագործներին մեղադրել է հաքերային հարձակումները սաստկացնելու և Հունգարիյի քաղաքացիներից միջոցներ գողանալու մեջ։ Ըստ նրա՝ վերջին շրջանում երկրում զգալիորեն աճել է ուկրաինական ծագում ունեցող կիբեռհարձակումներին առնչվող բանկային խարդախությունների թիվը։

«Մեկ անզգույշ սեղմումը բավարար է, և ընտանեկան խնայողություններն անհետանան։ Նման հանցագործությունների պատճառած վնասը տարեկան կազմում է 8 միլիարդ ֆորինտ», -հայտարարել է Օրբանը Facebook-ում հրապարակված տեսաուղերձում։

Կառավարության ղեկավարը միաժամանակ հիշեցրել է վերջերս ուկրաինական կազմակերպված հանցավորությանն առնչվող՝ կիբերխարդախությամբ զբաղվող 19 հոգանոց հանցախմբի բացահայտման մասին: Օրբանը նշել է, որ չորեքշաբթի անցկացվելիք կառավարության նիստում ուկրաինացի հաքերների և խարդախների դեմ պայքարի լրացուցիչ միջոցառումներ կքննարկվեն։