Apple ընկերության գործող ղեկավար Թիմ Քուքը ճանաչվել է 2011 թվականի ամենաբարձր վարձատրվող ղեկավարն ԱՄՆ-ում: AP լրատվական գործակալությունն ուսումնասիրել է Քուքի արժեթղթերի շուկայական արժեքը եւ եկել նման հետեւության:

Ջոբսի իրավահաջորդի պարգեւատրման փաթեթը 2011-ին գնահատվում է 378 մլն դոլար: Այդ գումարի առյուծի բաժինը Apple-ի բաժնետոմսերն են, որոնք տրամադրվել են Քուքին օգոստոսին:

Այդ պահին այդ բաժնետոմսերը արժեքը կազմում էր 376 մլն դոլար: Դրանց կեսը գործարարին կտրամադրվեն 2016-ի օգոստոսին, մնացած մասը` 2021-ի օգոստոսին, հաղորդում է AP-ը:

Դրանից բացի, 2011-ին Քուքն ստացել է 900 հազար դոլարի աշխատավարձ եւ նույնքան էլ պարգեւավճար:

Նշենք, որ Սթիվ Ջոբսը, ով մահացել է 2011-ի հոկտեմբերին, սկզբունքորեն երկար տարիներ տարեկան ստացել է 1 դոլար աշխատավարձ:

Միաժամանակ, Ջոբսն ուներ շուրջ 5,5 մլն բաժնետոմսեր, որոնց արժեքն այսօր ֆոնդային բորսայում հասնում է 2,3 մլրդ դոլարի: