Մոսկվայում այսօր՝ մայիսի 28-ի գիշերվա ընթացքում լսվել են պայթյուններ անօդաչուների պատճառով ՀՕՊ աշխատանքի ֆոնին։ Զելենագրադում օդային գրոհի հետեւանքով տեղի է ունեցել հրդեհ տեխնոպարկի տարածքում, շենքը վնասվել է։ Այս մասին տեղեկացրել են «Astra» պարբերականը եւ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի թելեգրամ-ալիքը։
Սոբյանինի խոսքով՝ ՀՕՊ ցանցերի եւ միջոցների կողմից խփվել է իբր 33 անօդաչու։
Միաժամանակ, նա բազմիցս նշել է, որ նախնական տվյալներով «լուրջ վնասումներ եւ տուժածներ չկան», եւ որ «բեկորների ընկնելու տեղում աշխատում են արտակարգ ծառայությունների մասնագետները»։
Նա նաեւ տեղեկացրել է Զելենագրադում հետեւանքների մասին։





























