ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը հնարավոր է, Ռուսաստանի դիրքորոշումն անփոփոխ է, բայց նման հանդիպումը պետք է լինի պատվիրակությունների միջեւ կոնկրետ պայմանավորվածությունների արդյունք, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցել է «ՌԻԱ Նովոստին»։
«Նման հանդիպման (Պուտին-Զելենսկի) սկզբունքային հնարավորության վերաբերյալ դիրքորոշման մեջ փոփոխություններ չկան, սակայն նման հանդիպումը պետք է լինի երկու պատվիրակությունների միջեւ տարբեր ոլորտներում կոնկրետ պայմանավորվածությունների արդյունք։ Այս առումով մեր դիրքորոշման մեջ ոչ մի փոփոխություն չկա»,- ասել է Պեսկովը լրագրողներին։





























