Թուրքիան, Ադրբեջանը եւ Պակիստանը ավանդ կներդնեն այնպիսի նախագծերում, ինչպիսին են Միջին միջանցք եւ Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքները։ Ինչպես տեղեկացրել է APA-ն, այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայի, Ադրբեջանի եւ Պակիստանի ղեկավարների գագաթաժողովի իր ելույթում։
«Համագործակցությունը պաշտպանական արդյունաբերության ոլորտում Թուրքիայի, Ադրբեջանի եւ Պակիստանի միջեւ կխորացվի»,- նշել է Թուրքիայի նախագահը։
Հիշեցնենք, որ հանդիպումը տեղի է ունենում Լաչինում, որտեղ այսօր բացվել է միջազգային օդանավակայանը։





























