Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկը հայերենով շնորհավորել է Հանրապետության տոնի կապակցությամբ։

Դեսպանը Սարդարապատի հուշահամալիրից տեսաուղերձ է հրապարակել, որում մասնավորապես ասվում է․

«Բարև բոլորին, ողջույններ Սարդարապատից, շնորհավորում եմ Հանրապետության տոնի կապակցությամբ»,-ասել է դեսպանը։