Իրանի արտաքին գործերի նախարարի իրավական և միջազգային հարցերով տեղակալ Քազեմ Ղարիբաբադին հանդիպումներ է ունեցել Չինաստանի և Ռուսաստանի դեսպանների հետ՝ քննարկելու BRICS-ը, Շանհայի համագործակցության կազմակերպությունը և միջուկային բանակցությունները, հաղորդում է Mehr-ը։

Նա X սոցիալական ցանցում հայտնել է, որ առանձին հանդիպումներ է ունեցել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) դեսպան Կոնգ Պեյվուի և Թեհրանում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Դեդովի հետ։

«Հաշվի առնելով առաջիկա ամիսներին կայանալիք BRICS գագաթնաժողովը, ինչպես նաև Շանհայի համագործակցության կազմակերպությունը (ՇՀԿ), մենք քննարկել ենք այս երկու կարևոր խմբերի շրջանակներում համագործակցության զարգացումը և ամրապնդումը Ռուսաստանի և Չինաստանի դեսպանների հետ առանձին հանդիպումներում», - ասել է Ղարիբաբադին։

Իրանի փոխարտգործնախարարը շեշտել է, որ «քննարկվել են նաև Իրանի և ԱՄՆ-ի միջև Հռոմում անուղղակի բանակցությունների վերջին փուլի հետ կապված վերջին զարգացումները»։