Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Բեռլինն ու Փարիզը բարդացնում են Ուկրաինայում խաղաղության գործընթացը, հաղորդում է «Կոմերսանտը»։
Մոսկվան ակնկալում է, որ Մոսկվա-Կիև բանակցությունների երկրորդ փուլը կկայանաч չնայած եվրոպացիների սադրիչ գործողություններին, վստահեցրել է նա։
«Այս դեպքում մենք տեսնում ենք, թե ինչպես է Գերմանիան մրցում Ֆրանսիայի հետ պատերազմը հետագա հրահրելու «առաջնահերթության» համար։ Այս բոլոր գործողությունները, բնականաբար, խոչընդոտում են խաղաղության ջանքերին», - ВГТРК-ի լրագրող Պավել Զարուբինին ասել է Պեսկովը։
Այսօր, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ բանակցություններից հետո, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Բեռլինը կօգնի Կիևին մշակել նոր հեռահար զենքեր, որոնք կկարողանան հարվածել Ռուսաստանի տարածքում գտնվող թիրախներին։
Այս շաբաթվա սկզբին Մերցը հայտարարել էր, որ Գերմանիան, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի հետ միասին, վերացրել է Ուկրաինային հեռահար զենք մատակարարելու սահմանափակումները։ Նրա խոսքով՝ որոշումը կայացվել է մի քանի ամիս առաջ։ Նա չի մանրամասնել, թե ինչ զենքի մասին է խոսքը, չնայած կանցլերը միշտ կողմ է եղել Ուկրաինայի զինված ուժերին 500 կմ-ից ավելի հեռահարությամբ գերմանական Taurus թևավոր հրթիռներ ուղարկելուն։
Մայիսի 28-ին, երբ հարցրել են, թե արդյոք Ուկրաինան կստանա դրանք, Մերցը պատասխանել է. «Մենք ցանկանում ենք տրամադրել հեռահար զենքեր։ Մենք նաև ցանկանում ենք ապահովել համատեղ արտադրություն»։ Նա հրաժարվել է մանրամասներ հաղորդել։





























