Թեհրանի և Վաշինգտոնի միջև Իրանի նկատմամբ նոր միջուկային սահմանափակումներ սահմանելու ցանկացած համաձայնագիր պետք է ներառի ՄԱԿ-ի միջուկային գործակալության շատ մանրակրկիտ ստուգումներ, չորեքշաբթի հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ղեկավար Ռաֆայել Գրոսին, հաղորդում է Reuters-ը։

«Իմ տպավորությունն այն է, որ եթե դուք ունեք նման համաձայնագիր, անհրաժեշտ է ԱԷՄԳ-ի կողմից լուրջ, շատ մանրակրկիտ ստուգում... դա պետք է լինի նախապայման», - լրագրողներին հայտնել է Գրոսսին։

Միևնույն ժամանակ, նա վստահություն է հայտնել, որ հենց այդպես էլ կլինի։

«Որովհետև դա կնշանակեր Իրանի կողմից չափազանց լուրջ պարտավորություններ, որոնք պետք է ստուգվեն», - լրագրողներին ասել է Գրոսսին։