Հնդկաստանի արևելքում գտնվող Օդիշա նահանգի քոլեջի նախկին տնօրենը դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ 2018 թվականին ծանրոցում ռումբ ուղարկելու համար, որի արդյունքում զոհվել էին նորապսակներն ու փշեսացուի տարեց ազգականուհին, հաղորդում է BBC News-ը։

Դատարանը 56-ամյա Փանջիլալ Մեհերին մեղավոր է ճանաչել սպանության, սպանության փորձի և պայթուցիկ նյութերի օգտագործման մեջ՝ Հնդկաստանը ցնցած՝ այսպես կոչված «հարսանեկան ռումբի» գործով։

Հարսանեկան նվերի տեսքով քողարկված ռումբը 26-ամյա ծրագրային ապահովման ինժեներ Սոմյա Սեխար Սահուի տուն էր հասցվել՝ նրա հարսանիքից ընդամենը մի քանի օր անց:

Երբ զույգը բացել է փաթեթը, այն պայթել է՝ սպանելով Սախային և նրա տարեց ազգականուհուն։ Նրա կինը՝ Ռիման, որը բացել էր ծանրոցը, ծանր վիրավորվել էր: