Հարավային Կորեայի ռազմածովային ուժերի P-3 Orion պարեկային ինքնաթիռում առնվազն երեք մարդ է զոհվել: Այս մասին հայտնել է Yonhap լրատվական գործակալությունը։

Ռազմական ինքնաթիռում ընդհանուր առմամբ չորս մարդ է եղել։ Գործակալության տվյալներով՝ Կորեայի Հանրապետության ռազմածովային ուժերը պարզում են կործանման պատճառը։

Ինքնաթիռը օդ է բարձրացել Պոհանգ քաղաքի ավիաբազայից տեղի ժամանակով ժամը 13:43-ի սահմաններում։ Ժամը 13։50-ի սահմաններում ականատեսները հենակետի հարեւանությամբ գտնվող բլրի վրա ծուխ են նկատել։ Դեպքի վայր են մեկնել հրշեջ ծառայությունները։