ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 29-ին, կազմել է 384.15 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.21 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 433.59 դրամ (նվազել  է 2.43 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.88 դրամ (աճել է 0.07 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 381-383 դրամով, վաճառվում է 386-387.5 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 425-431 դրամով, վաճառվում է 437-442 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.71-4.82 դրամով, վաճառվում է 4.94-5.08 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 383 դրամով, վաճառվում՝ 386 դրամով:

Եվրոն գնվում է 432 դրամով, վաճառվում է 437 դրամով:

Ռուբլին գնվում է 4.77 դրամով, վաճառվում է 4.87 դրամով: