Նիդերլանդների Սննդի և սպառողական ապրանքների անվտանգության մարմինը Haribo քաղցրավենիքի խմբաքանակում կանեփ է հայտնաբերել և հետ է կանչել դրանք։
«Նմուշներ են վերցվել, և կանեփ է հայտնաբերվել։ Մենք անմիջապես կապ ենք հաստատել Haribo-ի հետ, և նրանք անվտանգության վերաբերյալ նախազգուշացում են տվել», - SBS6-ին ասել է կարգավորող մարմնի խոսնակը։
Քաղցրավենիքը ուտելուց հետո մի քանի մարդ նախկինում վատ էր զգացել։ Թմրանյութի հետքեր են հայտնաբերվել երեք փաթեթներում, բայց Haribo-ն արդեն որոշել է հետ կանչել ամբողջ խմբաքանակը։ Դեռևս պարզ չէ, թե ինչպես է կանեփը հայտնվել արտադրանքի մեջ։



























