Ռուսաստանն արձանագրել է Արկտիկան ռազմականացնելու ՆԱՏՕ-ի երկրների փորձերը։ Մոսկվայի պատասխանը կլինի «և՛ հայեցակարգային, և՛ գործնական»։ Ըստ ТАСС-ի՝ Եվրասիայում անվտանգության և համագործակցության միասնական, հավասար համակարգի ձևավորման խնդիրներին նվիրված միջազգային հասարակական-քաղաքական լսումների լիագումար նիստի բացմանը հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Եթե նայենք մայրցամաքի հյուսիսին, կտեսնենք Արկտիկան ռազմականացնելու բացահայտ փորձեր, այնտեղ ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքները ներթափանցելու պատրվակների փնտրտուք, -հայտարարել է Լավրովը։ -Այս անբարենպաստ միտումները պահանջում են համարժեք արձագանք՝ թե՛ հայեցակարգային, թե՛ գործնական։ Մենք համոզված ենք, որ եվրասիական մյուս պետությունների մեծամասնությունը ևս այդպես է մտածում և չի կարող գոհ լինել նման իրավիճակից։

Ըստ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի՝ Մոսկվան բնավ շահագրգռված չէ որևէ կողմի հետ անվերջ բախումներով։

«Մեր շահագրգռվածությունն է երաշխավորել հուսալի անվտանգություն, կայունություն և զարգացման հավասար պայմաններ բոլոր պետությունների համար։ Համոզված ենք՝ միայն նման արդար մոտեցումը գոյության իրավունք ունի», -հավելել է նա։