Երևանի բուսաբանական այգու շուրջ 50 հա-ն Արցախյան ազատամարտերում զոհված հերոսների հիշատակին նվիրված «Կյանքի պուրակ» կդառնա:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը ծանոթացել են շինարարության ընթացքին:

Պուրակը կունենա արհեստական լճակ, կվերանորոգվեն կասկադային աստիճանահարթակները, կկառուցվի ճեմուղի ու հեծանվուղի: 

Անցկացվում է ոռոգման նոր համակարգ, կառուցվում պոմպակայան, որոնք հնարավորություն կտան ապահովել ոչ միայն «Կյանքի պուրակ»-ի, այլև ամբողջ այգու բուսականության խնամքը:

Կարդիականացվի նաև արտաքին լուսավորությունը:

«Կյանքի պուրակ»-ը կյանքի կոչելու համար պետական բյուջեից 4.6 մլրդ դրամ է հատկացվել: