Ընտրություններից առաջ Իրանի հետ պատերազմ սկսելը խելահեղություն կլիներ ԱՄՆ-ի համար: Այս մասին, այսօր` հունվարի 10-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Նրա կարծիքով, Իրանի վրա ճնշումը Արեւմուտքի կողմից հայտարարությունների տեսքով, ավելի շուտ քաղաքական նպատակներ է հետապնդում, քան պատերազմի նախապատրաստություն է: ԱՄՆ-ը ձգտում է խանգարել Իրանի միջուկային ծրագրի իրականացմանը եւ խափանել Թեհրանի համար ձեռնտու սցենարը Սիրիայում, որտեղ Իրանի ներկայությունը հստակ երեւում է:

Իսկանդարյանը նկատեց, որ ԱՄՆ-ը Իրանի հասցեին միշտ էլ խիստ հայտարարություններ է արել, սկսած 1979-ից, երբ այդ երկրում տեղի ունեցած  իսլամական հեղափոխությունը:

«Իրանը այդ ճնշմանը դիմանում է շատ վստահ ու կայուն: Տեսնենք, թե ինչպես կզարգանա իրավիճակը, բայց նոր պատերազմով, առնվազն մոտ ապագայում, այն չի ավարտվի»,-հավելեց Իսկանդարյանը: