Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին երեկ առավոտյան Լոռու մարզի բնակիչ 59-ամյա Էդիկ Պ․-ն իր վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Լոռու մարզի բնակիչ 14-ամյա Ա․ Ղ․-ին։ Այս մասին հայտնում է Shamshyan.com–ը։
Վարորդը փախուստի չի դիմել, տուժածը տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։
Վրաերթի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։





























