Սկանդալային Լինդսի Լոհանին առաջարկել են խաղալ անցյալ տարի մահացած հոլիվուդյան հանրահայտ դերասանուհի Էլիզաբեթ Թեյլորի դերը:
Դերասանուհին բանակցությունն է վարում Lifetime-ի հետ, որը աշխատում է «Էլիզաբեթ եւ Ռիչարդ. սիրո պատմություն» ֆիլմի վրա: Կինոնկարում ներկայացվելու են Թեյլորի եւ նրա ամուսնու` Ռիչարդ Բարթոնի հարաբերությունները: Թեյլորը եւ Բարտոնը երկու անգամ ամուսնացած են եղել, 1964-ից 1974-ին, եւ 1975-ից մինչեւ 1976-ը:
Lenta.ru -ն գրում է, որ վերջին շրջանում Լինդսի Լոհանը հաճախ է հիշատակվում սկանդալային պատմություններում: Մասնավորապես 2011-ին 25-ամյա դերասանուհուն դատապարտել են մեկ ամսվա ազատազրկման` հասարակական կարգը խախտելու համար:



























