Հունիսի 1-ի՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, բարերար Միքայել Վարդանյանը «Մուրացան» հիվանդանոցային համալիրին նվիրել է նորածնային շտապօգնության 3 մեքենա՝ վերազինված անհրաժեշտ գերժամանակակից բոլոր սարքավորումներով, արհեստական շնչառության սարքավորումներ և ստացիոնար թվային ռենտգենոգրաֆիկ համակարգ: 

Նորագույն սարքավորումներով հիվանդանոցը համալրելու շնորհիվ հնարավոր կլինի բուժման գործընթացը կատարելագործել և արդիականացնել: Նշված սարքավորումների և նորածնային 3 ամենագնաց ռեանիմոբիլի ձեռք բերման համար բարերար Միքայել Վարդանյանը տրամադրել է 118 մլն դրամ: 

1-1.jpg (19 KB)

1-2.jpg (38 KB)

1-3.jpg (37 KB)