Իսկ ի՞նչ կանեիր դու, եթե Ադրբեջանի նկատմամբ պարտավորություն ստանձնած լինեիր երկրիդ ներսում պայքարել «ռևանշիզմի» դեմ։ Այս մասին իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Ու ամեն անգամ Հայ առաքելական եկեղեցին հանդես գար հայկական շահերի պաշտպանության դիրքերից։
Դու էլ ստանայիր սոցիոլոգիական հարցման տվյալներ, որոնց համաձայն Հայ առաքելական եկեղեցու վարկանիշն ամենաբարձրն է, իսկ բնակչության 78.9%-ը իրեն համարում է Հայ առաքելական եկեղեցու հետևորդ»:





























