Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Լևոն Քոչարյանի և Եռամարտի ֆեդերացիայի քարտուղար Սերգեյ Ասատուրովի գործով դատական նիստը։
Լևոն Քոչարյանը բերման է ենթարկվել 2023 թվականի սեպտեմբերի 22-ին՝ Երևանում ընդդիմության հանրահավաքի ժամանակ։ Ավելի ուշ, նրան մեղադրանք է առաջադրվել ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար։ Նույն օրը Լևոն Քոչարյանը ձերբակալվել է, ապա կալանավորվել։ Մի քանի ամիս անց նա ազատ է արձակվել միայն պատգամավորական մանդատը ստանալուց հետո։ Քոչարյանների փաստաբանները պնդում են, որ վերջինս որևէ անօրինական գործողություն չի կատարել՝ տեղի ունեցածը որակելով քաղաքական հետապնդում։
Այսօր դատարանում հարցաքննվում է վկա՝ միջադեպի պահին ծառայության մեջ գտնվող ոստիկան Սասուն Ստեփանյանը։ Նրա խոսքով՝ ինքը տվյալ օրը ծառայության մեջ է եղել և տեսել է, թե ինչպես են ցուցարարները փակել Ամիրյան փողոցը։











