Ինդոնեզիայի Ջավա կղզում գտնվող կրաքարի քարհանքում տեղի ունեցած սողանքի հետևանքով առնվազն 13 մարդ զոհվել է, մոտ 10-ը՝ վիրավորվել, հաղորդում է AFP (Agence France-Presse) գործակալությունը՝ հղում անելով տեղական աղետների կառավարման կազմակերպության ղեկավար Դենիս Նուրահյային։
«Մինչ այժմ հայտնաբերվել է 13 դիակ, 5-ը կամ 6-ը դեռևս թաղված են», - ասել է նա։ Նրա խոսքով՝ հետագա որոնողական աշխատանքները հետաձգվել են մինչև հունիսի 1-ը։ Այս որոշումը կայացվել է ևս մեկ փլուզման վտանգի պատճառով։
AFP-ի տվյալներով՝ նմանատիպ միջադեպ տեղի է ունեցել այս քարհանքում ավելի վաղ՝ 2025 թվականի փետրվարին։



























