Ղազախստանի Ատիրաուի մարզի Կուլսարի քաղաքի բենզալցակայանում հզոր պայթյուն է տեղի ունեցել, որին հաջորդել է խոշորամասշտաբ հրդեհ։ Տեղեկությունը հաստատել է տեղական Tengrinews պարբերականը՝ վկայակոչելով պաշտոնական աղբյուրներին։
Հանրապետության Արտակարգ իրավիճակների նախարարության օպերատիվ տվյալներով՝ միջադեպի հետևանքով երկու մարդ է զոհվել, 14 քաղաքացի էլ ստացել է տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ։ Հրդեհը տարածվել է մոտակա շենքերի վրա՝ վտանգ ստեղծելով ենթակառուցվածքների համար։
Պայթյունից հետո տարածաշրջանային իշխանություններն արտակարգ օպերատիվ խորհրդակցություն են անցկացրել։
Հաղորդվել է նաև, որ մայիսի 30-ին Վլադիվոստոկում որոտացել է երկու պայթյուն։ Արտակարգ ծառայությունները ժամանել են դեպքի վայր և շրջափակել տարածքը։ Պրիմորսկի երկրամասի կառավարությունը հայտնել է, որ սպառնալիքը չեզոքացվել է, սակայն սկզբում չի մանրամասնել, թե ինչն է պայթյունների պատճառը։ Համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են ուղղաթիռներ մտցնում ծովախորշ, իսկ ավելի ուշ մի քանի ավտոմեքենա դուրս բերում այնտեղից։



























