Ուրբաթ ԱՄՆ Վաշինգտոն նահանգում մոտ 250 միլիոն մեղու է թռել շրջված բեռնատարից, իշխանությունները զգուշացրել են մարդկանց խուսափել միջատների պարսից, հայտնել է BBC News-ը։
Շտապ օգնության ծառայություններին օգնել են մի քանի վարպետ մեղվաբույծներ այն բանից հետո, երբ բեռնատարը, որը տեղափոխում էր մոտավորապես 31,750 կիլոգրամ մեղվի փեթակներ, շրջվել է Կանադայի սահմանին մոտ ճանապարհին:
«Նպատակը հնարավորինս շատ մեղուներ փրկելն է»,- դեպքից անմիջապես հետո ասել են Ուոթքոմի շերիֆի գրասենյակում (WCSO):
Իշխանությունները հայտնել են, որ պատահարի վայրը փակ կմնա «մինչեւ փրկարարական աշխատանքների ավարտը»:



























