Հունիսի 1-ին Երեմյան կաթնամթերքը Սիզընս այգում նշելու է Կաթի համաշխարհային օրը՝ Երևանին արդեն երրորդ անգամ նվիրելով իրական կաթնային տոն։ Միջոցառումը կրելու է «Կաթը սեր է» խորագիրը և նպատակ ունի խրախուսել անարատ և բնական կաթի օգտագործումը, ձևավորել հանրային առողջ վարքագիծ և սովորություններ։

1.jpg (120 KB)

Երեմյան կաթնամթերքը ստացվում է սեփական ֆերմայի 100 տոկոս բնական կաթից և միակն է ամբողջ Հայաստանում մանկական կաթի վկայականով, FSSC միջազգային սերտիֆիկացմամբ, «Սերմից՝ սեղան» հայեցակարգով, ամենամեծ և նորարարական ֆերմայով և արտադրական ամբողջական փակ շղթայով։

2.jpg (36 KB)

Մեկ օր շարունակ Երեմյան կաթնամթերքը ստեղծելու է կաթնային իրական հեքիաթ, որտեղ Երևանի բնակիչներն ու հյուրերը կհանդիպեն Երեմյան ֆերմայի կովիկներին, կմասնակցեն Երեմյան կաթնամթերքի հանրային մասշտաբային հյուրասիրությանը, կիրականացնեն կաթի փոքրիկ հետազոտություններ, կդիտեն մանկական ներկայացում, կվայելեն DJ-ի տոնական երաժշտությունն ու տաղանդավոր արտիստներ Մաշա Մնջոյանի և Կարինա Առուստամյանի անմոռանալի համերգային ծրագիրը։

3.jpg (176 KB)

4.jpg (119 KB)

Սիզընս այգին յուրաքանչյուր քայլափոխում վերածվելու է բնական, անարատ, սեփական ֆերմայից ստացվող Երեմյան կաթի ճամփորդության՝ նվիրելով առողջություն ու շա՜տ վիտամիններ և հիշեցնելով, որ կաթը սեր է։

Yeremyan_6.jpg (160 KB)